ԲԱՅԱՆԴՈՒՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, գյուղ Բայանդուր
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

100-ամյա պատմություն ունեցող Բայանդուր գյուղի միջնակարգ դպրոցը բոլոր ժամանակներում եղել է առաջավորներից իր առաքելությամբ: Տարիներ շարունակ այս պատերի ներսում կրթվել և  դաստիարակվել են սերունդներ, ովքեր իրենց լավ գործերով և բարի համբավով աչքի են ընկնել ողջ հանրապետությունում: Դպրոցի հանրույթի նպատակն է բարեկիրթ քաղաքացի ունենալը, որի նախապայմանը դաստիարակությունն ու կրթությունն է: Այս դպրոցում աշակերտը ոչ միայն կրթություն է ստանում, այլև զարգանում և ամրապնդում է հոգևոր, գեղագիտական, ռազմահայրենասիրական, ֆիզիկական, աշխատանքային, բնապահպանական դաստիարակությունը: Առաջնայինը հայեցի դաստիարակությունն է, որի նպատակն է պահպանել մայրենի լեզվի անաղարտությունը, ճանաչել և սիրել ազգային մշակույթը, արժեքները, գնահատել ուրիշ ազգերի արժեքներն ու մշակույթը և հարկ եղած դեպքում օրինակ վերցնել նաև նրանցից: Եվ այս ամենի համար դպրոցում աշխատանք են տանում ոչ միայն մայրենիի ուսուցիչները, այլև ողջ հանրույթը: Եվ, ելնելով այս ամենից, կարող ենք վստահեցնել, որ Բայանդուրի միջնակարգ դպրոցը միշտ աչքի է ընկել իր առաքելություններով և երբեք չի զիջել առաջնակարգ դպրոցներին, ունի բարձր վարկանիշ և գտնվում է լավագույն դպրոցների շարքում:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
«Վերնագիր»
 
«Վերնագիր»
   
   
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Բայանդուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կարիքների համար վառելիքի ձեռքբերման նպատակով հայտարարված շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի

Ներբեռնել

«Բայանդուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ՇՄԲՄԴ-ՇՀԱՊՁԲ-16/1 ծածկագրով հեղուկ վառելիքի գնման հայտարարությունը ՇՀ ընթացակարգով պայմանագիր կնքելու համար:

Ներբեռնել

 

 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, գյուղ Բայանդուր
Հեռախոս + 374 99823324

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Բայանդուրի միջնակարգ դպրոցին, կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Բայանդուրի միջնակարգ դպրոց © 2016 Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են